Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
11.06.2019 | 00:38

...թե իշխանության սորոսական սեկտորի համար կենաց-մահու խնդիր է անցումային արդարադատության, դատական համակարգը «իրենցով» անելու, արդարադատության նախարարի պաշտոնում իրենց «մարդուն» նշանակելու գերխնդիրը: «Սեկտորում» համոզված են` այնքան կարևոր չէր գործադիր, խորհրդարանական, որքան դատական իշխանություններն իրենցով անելը, որովհետև այդ իշխանությամբ են վավերացվելու իրենց հեղափոխական «ձեռքբերումները»:

Վերջիններիս տագնապը պատճառաբանվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի օր օրի մեռնող ռեյտինգով, այլև Սորոսի գրասենյակը ՎԵՏՕ-ի կողմից ամենօրյա շրջափակման մեջ պահելու հանգամանքով. «սեկտորը» մտավախություն ունի, որ այդ բողոքների արդյունքում իրենք տանուլ կտան ոչ միայն կադրային խնդիրը, այլև շատ բան: Ի դեպ, ՎԵՏՕ-ին արդեն իսկ հաջողվել է «ոչևսացնել» ընդունելի կադր Կարեն Անդրեասյանին, հիմա էլ ՎԵՏՕ-ն հանգամանալից աշխատում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի «վրա», որը «կեղծ հիվանդության պատճառով» ազատվել է բանակից, բայց պետք է դառնա վեթինգի «հայր»:

Դիտվել է՝ 18435

Մեկնաբանություններ